10 11 2023

«Զեղչերի փոթորիկ», «զեղչերի ցունամի» ձևակերպումներ են տալիս, հետո պարզվում է զեղչը հայտարարվածի սահմանում չէ. Մարկոսյան



«Միջին գինը պետք է հիմք ընդունվի՝ զեղչման տոկոսը որոշելիս, ոչ թե՝  վերջին օրը բարձրացնենք 200 տոկոս և  ավելի, հետո հայտարարվի 80 տոկոս, հետո դուրս գա, որ վաճառում ենք 120 տոկոս փաստացի գնով. վաճառքի տեսանկյունից պետք է տեսանելի լինի ոչ թե իր մտքում պահած գինը կամ՝ բարձրացրած գինը, այլ ՝ միջին գինը , այսինքն՝ սպառողի համար երկրորդ ջնջված գինը պետք է  լինի հաշվարկած միջին գնի արտացոլումը»,-հրավիրված  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը՝  անդրադառնալով «Սև ուրբաթ»-ին ընդառաջ իրականացվող զեղչերին, ակցիաներին:

Նրա խոսքով՝ զեղչը պետք է լինի ոչ ավել, քան՝ 3 ամիս:

«Շատ դեպքում կարող եք տեսնել շատ բարձր տոկոսով զեղչի հայտարարություն  գնաք ու պարզեք ընդամենը 2 փոքրարժեք ապրանքին է վերաբերվում. «զեղչերի փոթորիկ», «զեղչերի ցունամի» ձևակերպումներ են տալիս, հետո պարզվում է՝  զեղչը հայտարարվածի սահմանում չէ»,-ասաց Տիգրան Մարկոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ