01 10 2023

Սա միջանցք էլ է տալու, ադրբեջանցիներին էլ Հայաստանի տարածքում է բնակեցնելու․ «Որդիների կանչ»

Սա միջանցք էլ է տալու, ադրբեջանցիներին էլ Հայաստանի տարածքում է բնակեցնելու․ «Որդիների կանչ»

«Ահա և վերջ։ Ավարտվեց կայացած պետության  30-ամյա անկախության  պատմությունը և գոնե առաջիկա տասնամյակների համար փակվեց հայկական Արցախի էջը»,- ասված է «Որդիների կանչ» ՀԿ-ի հայտարարությունում։

«Հիմա Հայաստանի Հանրապետության և նախ և առաջ Սյունիքի փրկության մասին է պետք մտածել։ Սա միջանցք էլ է տալու, անկլավներն էլ է հանձնելու, ադրբեջանցիներին էլ է Հայաստանի տարածքում բնակեցնելու, ամեն ինչ անելու է, միայն թե սեփական աթոռը չկորցնի։ Քայլը մերն է, հանդուրժո՞ւմ ենք սրա պետականակործան ընթացքը, թե՞ դուրս ենք գալիս պայքարի և վռնդում իշխանությունից»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ