«Հրապարակ»-ը գրում է․
Ըստ խմբագրության աղբյուրներին հասանելի ստույգ տեղեկությունների, երեկ սեպտեմբերի 27-ին ՀՀ եւ ՌԴ քաղաքացիություն ունեցող գործարար Ռուբեն Վարդանյանի առեւանգումից եւ Բաքու տեղափոխելուց բացի, նույն առեւանգման հանցագործությունը կատարվել է նաեւ այլ անձանց հանդեպ, ըստ մեր տեղեկությունների՝ տասնյակից ավելի։ Առեւանգվածներից ոմանց անունները խմբագրությանը հայտնի են։ Ինչ խոսք ամբողջ մի ժողովրդի բռնի տեղահանություն կազմակերպելը այնպիսի հանցագործություն է մարդկության դեմ, որ առանձին անձանց հանդեպ կատարվող քրեական արարքները ընդհանուր պատկերում խամրում են։
Այդուհանդերձ կարծում ենք, որ միջազգային դերակատարները, ովքեր կարողացել են Ադրբեջանին պարտադրել ՄԱԿ դիտորդական առաքելության տեղակայում Արցախում, հարկ է, որ մինչեւ առաքելության կազմավորվելը, դիտորդների Արցախ եւ Լաչին հասնելը, քաղաքական եւ իրավական ճնշմամբ հարկադրեն Ադրբեջանին՝ ձեռնապահ մնալ Հայաստան տեղափոխվող արցախցիների հանդեպ ապօրինություններ գործադրելուց, անձանց առեւանգելուց եւ մնացյալ հանցագործություններից։
Սույն հրապարակմամբ ուշադրություն ենք հրավիրում եւ հորդորում ենք, որ ՀՀ ԱԳՆ-ն, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատները, միջազգային կազմակերպությունները Հաքարիի կամրջից հաճախացած առեւանգումների եւ հանցագործությունների մասին հրատապ տեղեկացնեն իրենց կառավարություններին եւ ղեկավարություններին՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու եւ Հայաստան տարագրվող անձանց ադրբեջանական հետապնդումներից ապահովագրելու համար։
According to reliable and accurate information available to Hraparak editorial sources, in addition to the kidnapping of Ruben Vardanyan, a businessman with RA and Russian citizenship, on September 27 and his transfer to Baku, the same crime of kidnapping was also committed against more than a dozen other persons crossing to Armenia. The names of some of the abductees are known to Hraparak.
Indeed, organizing the forced deportation of an entire nation is such a crime against humanity that the criminal acts committed against individual people fade in general picture. Nevertheless, we believe that the international actors who managed to force Azerbaijan to agree to the deployment of UN observer mission in Artsakh should, before the formation of the mission and the arrival of observers to Artsakh and Lachin, use political and legal pressure to force Azerbaijan to cease committing crimes against Artsakh citizens moving to Armenia, kidnappings and other crimes right now.
With this publication, we draw attention and urge the Armenian MFA, the foreign Embassies accredited in Armenia, the international organizations’ offices here to inform urgently their governments and leaders about the frequent kidnappings and crimes occurring at Hakari Bridge and put pressure on Azerbaijan to protect people who deport to Armenia from Azerbaijani persecution.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը