28 08 2023

Ինչպե՞ս կարգավորել հացի հերթեր. Արշավիր Ղարամյանը առաջարկով է հանդես եկել

Ինչպե՞ս կարգավորել հացի հերթեր. Արշավիր Ղարամյանը առաջարկով է հանդես եկել

Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին  քարտուղար Արշավիր Ղարամյանն առաջարկով է հանդես եկել՝ ուղղված իրավասու և պատասխանատու մարմիներին ու նրանց ղեկավարներին՝ կապցած Ստեփանակերտում հացի հերթերի հետ.

«Ինչպե՞ս կարգավորել հացի հերթերը Ստեփանակերտում և մարդկանց վերադարձնել թեկուզ և ծանր, լի դժվարություններով, բայց իրվիճակին համահունչ բնականոն ապրելակերպի...

Կարծում եմ՝ Ստեփանակերտի բնակչության 50-60 %-ն ի վիճակի է տնային պայմաներում հաց պատրաստելու (թխելու), ըստ այդմ կարծում եմ պետք է շտապ մտցնել հացի կտրոնային համակարգ, և  նույն կտրոնով բաց թողնել, և պատրաստի հացը և այդ հացին համապատասխան քանակությամբ հաց պատրաստելու բաղադրիչներ (ինգրիդենտներ՝ ալյուր, աղ, խմորիչներ և այլն), որպեսզի մարդիկ կարողանան տնային պայմաներում պատրաստեն (թխեն) հանապազօրյա հացը»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ