18 08 2023

Ադրբեջանը հայտնել է Գագիկ Ոսկանյանին կալանավորելու մասին

Ադրբեջանը հայտնել է Գագիկ Ոսկանյանին կալանավորելու մասին

Ադրբեջանի դատախազությունը հայտնել է ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։

«Օգոստոսի 16-ին ադրբեջանա-հայկական պետական սահմանի Քալբաջարի շրջանի տարածքով անցնող հատվածում ԱՀ պետական սահմանի խախտման դեպքի առթիվ Գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն Հայաստանի Զինված ուժերի դիվերսիոն և հետախուզական խմբի կողմից՝ ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու հետ կապված»,- հայտնել է ադրբեջանական կողմը։ 

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից АПА-ին հայտնել են, որ Գագիկ Ոսկանյանը «որպես մեղադրյալ ներկայացվել է պատասխանատվության՝ քրեական օրենսգրքի 206.3.2, 214.2.1, 214.2.3 և 318.2 հոդվածներով, դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»:

«Նախաքննությունը շարունակվում է, որի արդյունքների մասին հանրությանը կտրամադրվի մանրամասն տեղեկատվություն»,- հայտնել է Ադրբեջանի դատախազությունը։

Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:

ՊՆ-ն հերքել էր այն հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ