2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանի՝ նախապես ազդարարված մասնակցության եւ հրապարակային ցուցմունք տալու նախաձեռնության առիթով, վերաշարադրելով ընդդիմության նախկինում հրապարակած դիրքորոշման փաստարկները, վերահաստատում ենք.
Առ այդ, այս եւ նախկինում հրապարակված մեր հիմնավորումների, ինչպես նաեւ նախկինում քննիչ հանձնաժողովի նիստերին պատգամավորների կողմից հարցեր տալու ծավալների սահմանափակումների, իշխանության եւ անձամբ Փաշինյանի կողմից հետեւողականորեն իր վրայից պատասխանատվությունը գցելու, պարբերաբար տարատեսակ մեղավորներ կարգելու գործելաոճը հաշվի առնելով, ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցի այդ շոուին։
ԱԺ «Հայաստան» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն
19.06.2023 թ.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը