06 06 2023

Նոր Կախովկա քաղաքը ջրի տակ է անցնում․ Ռուսաստանն ու Ուկրաինան իրար մեղադրում են ՀԷԿ-ի պայթեցման մեջ 



 

Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Կախովի ՀԷԿ-ին։ Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով Խերսոնի մարզի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին, նշում են, որ ուկրաինական կողմից հարվածը հասցվել է, ամենայն հավանականությամբ, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից։

Նոր Կախովկա քաղաքը ջրի մակարդակի բարձրանալու և ՀԷԿ-ում ավերածությունների պատճառով անցնում է ջրի տակ:

Կախովի ՀԷԿ-ում տեղի ունեցած աղետից հետո պատրաստվում է Խերսոնի շրջանների բնակչության պլանային տարհանում:

Միաժամանակ, Ուկրաինան Ռուսաստանին է մեղադրել Կախովկայի հիդրոէլեկտրակայանը պայթեցնելու մեջ։ Կրեմլը կտրականապես հերքել է Ռուսաստանի մասնակցությունը ը և հայտարարել, որ դա Կիևի կողմից ծրագրված դիվերսիայի արդյունք է

Ըստ ՌԴ մամուլի խոսնակի՝ ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման նպատակներից մեկը Ղրիմ ջրի հոսքը դադարեցնելու փորձն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ