04 06 2023

Ի՞նչ արժե «Նիկոլ դավաճան» գոռալը․ վարչական ակտ են կազմել քաղաքացու վրա 



 

Քաղաքացի Հակոբ Բերբերյանին բերման էին ենթարկել Երևանի կենտրոնից՝ Փաշինյանին տեսնելիս «Նիկոլ դավաճան» գոռալու համար։

Նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժանմունք։

Ոստիկանություն են այցելել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Ասպրամ Կրպեյանը և Քրիստինե Վարդանյանը։

3 ժամ պահելուց հետո Հակոբ Բերբերյանին ազատ են արձակել՝ կազմելով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Բերբերյանը գրում է, որ երևի 10 հազար դրամ ակտ է կազմվել։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Հակոբին ազատ արձակեցին՝ առանց ձերբակալումից ազատելու որոշման տրամադրման։ Դա օրենքի կոպիտ խախտում է։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է բողոքարկել»

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ