19 05 2023

Արցախում վերջին զանգը կլինի մայիսի 26-27-ին

Արցախում վերջին զանգը կլինի մայիսի 26-27-ին

Մայիսի 26-ին (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) և 27-ին (6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) Արցախի Հանրապետության բոլոր դպրոցներում կավարտվեն պարապմունքները և 9-րդ ու 12-րդ դասարանցիների համար կհնչի վերջին զանգը:

«Վերջին զանգի արարողությունը  յուրաքանչյուր դպրոցականի կյանքում ամենահիշարժան ու հուզիչ դրվագն է: Եվ, չնայած այսօր մեր երկիրն ու հասարակությունն ապրում են  անչափ ծանր ժամանակներ, ոչինչ չպետք է խանգարի մեր պատանիներին՝ վայելելու իրենց կյանքի  ամենակարևոր պահերից մեկը:

Այդուհանդերձ, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է՝ Վերջին զանգին նվիրված միջոցառումներն  անցկացնել օրվա խորհրդին համահունչ՝ զուսպ, մանկավարժին և սովորողին վայել, առանց ավելորդ շքեղությունների»,- նշված է Արցախի ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ