«Մեր հասարակությունը պետք է ողջամիտ հարցադրումներ տա և ԱԱԾ-ն պետք է հրապարակային պարզաբանումներ ներկայացնի, թե՝ ինչպե՞ս է եղել, որ այդ մաքսանենգ ճանապարհով է ներկրվել 4 տոննա կոկայինը, եթե նախկինում ինչ -որ բան տեղի էր ունենում, որ անմեղության կանխավարկածը կարելի էր խախտել ու միանգամից ինչ-որ բացահայտումներ անել , ապա հմա տեսնում ենք, որ ծածկադմփոցի խնդիր է լուծվում։ Փաստորենք Հայաստանը դարձել է միջազգային թրաֆիկի մաս»,-ԱԱԾ-ի դիմաց հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Հնարավոր բացահայտման մասին հարցին ի պատասխան պատգամավորն ասաց․ « Իշխանափոխությունից հետո միայն կլինեն բացահայտումներ․ թալանի ու կոռուպցիայի էնպիսի մեխանիզմներ են բացահայտվելու, որ նախկինում արվածները համարվելու են մանր չարաճճիություններ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը