ԱԺ-ում ներկայացնելով 2022 թվականի կատարողականը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մասնավորեցրեց․ « 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 37.612 դեպք (2021 թվականին՝ 30.245), որոնցից 21.604-ը՝ Երևան քաղաքում (2021 թվականին՝ 16.438): Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 7367-ով կամ 24.4%-ով»։
Նրա խոսքով՝ 2022 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճ:
«2021 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2831- ով կամ 19.3%-ով (2021 թվականին՝ 14.629, 2022 թվականին՝ 17.460), միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 2383-ով կամ 29.8%-ով (2021 թվականին՝ 7988, 2022 թվականին՝ 10.371), ծանր հանցագործությունների դեպքերը՝ 633-ով կամ 14.2%-ով (2021 թվականին՝ 4447-5080), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 530-ով կամ 151.4%-ով (2021 թվականին՝ 350-880)»,-ասաց գլխավոր դատախազը՝ հավելելվ․
« Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի 530-ով աճը պայմանավորված է 482 սպանության դեպքերով, որոնցից 484-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք նախկինում որպես հանցագործություն չէին հաշվառվում։ Հետևաբար, 2022 թվականին կատարվել է 396 առանձնապես ծանր հանցագործություն, որը 46-ով կամ 13%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից»։
Աննա Վարդապետյանը նաև նշեց, որ աճել են թմրամիջոցների շրջանառության դեպքերը (2021 թվականին՝ 974, 2022 թվականին՝ 1717 կամ 76.3%-ով). դրանցից՝ իրացնելու նպատակով (2021 թվականին՝ 529, 2022 թվականին՝ 1031 կամ 94.9%-ով)։ Ըստ գլխավոր դատախազի շատացել են նաև ինքնասպանության դեպքերը, հիմնականում՝ տարեցների ու գործազուրկների շրջանում։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը