19 04 2023

Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում դպրոցներում թմրանյութերի հետ կապված․ պատգամավորը՝ նախարարին



«Վերջին շրջանում մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում հանրակրթական դպրոցներում թմրանյութի շրջանառության հետ կապված։  Տեղեկություն ունենք, որ ծնողական ժողովներ են հրավիրվում և ծնողներին են զգուշացնում խնդրի մասին»,-ԱԺ-ում  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հետաքրքրվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից։

Նա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա ունի նման տեղեկություն և ինչ միջոցներ են ձեռնարկվում։

«Թմրանյութերի հետ կապված համատեղ աշխատանք ենք անում Առողջապահության նախարարության հետ, «Առողջ ապրելակերպ» դասընթացների շրջանակներում, որը պարտադիր է։ Եթե կոնկրետ ահազանգեր ենք ունենում իրավապահ մարմինների հետ համատեղ աշխատում ենք»,-ասաց նա։

Նշենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում ներկայացնում է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

 Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ