Ազգային անվտանգության ծառայությունը անհանգստանալու առիթ ունի, եհովականների ագրեսիվացող քարոզչությունը մեծ սպառնալիք է Հայերնիքի պաշտպանության, երկրի սահմանների ամրությունը երաշխավորող բանակի համար։ ԱԱԾ-ն և ողջ իրավապահ մարմինները, լրատվամիջոցները լուրջ անելիք ունեն հիմա, աղանդավորները նորից ակտիվացել են, սահմանամերձ համայնքներում են, սկսել են թիրախավորել ու սպառնում են անգամ Հայ Առաքելական եկեղեցու քահանաներին։ Այս մասին երեկ Արարատի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցում Ծաղկազարդի միջոցառմանը լրագրողներին հայտնել է Արարատի մարզի հոգևոր թեմի (Մասյացոտն) առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ անդրադառնալով անցած շաբաթ Արարատ քաղաքում եհովայի վկայի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
Եպիսկոպոսի խոսքով՝ իրավապահ մարմինները դեռևս ընթացք չեն տվել Տեր Զարեհ քահանա Աշուրյանի նկատմամբ եհովականների կազմակերպած սոցանցային արծավին և անձնական նամակներով հնչեցրած սպառնալիքներին, հիշեցնենք, անցած շաբաթ Արարատ քաղաքում տեղի եկեղեցու քահանայի և եհովականների մասնակցությամբ միջադեպ էր եղել՝ պատճառը քահանայի հարցադրումներն էին եղել ոհեվականներին՝ բանակում չծառայելու մասին, ինչը վրդովեցրել էր եհովականներին և միջադեպն ավարտվել էր կողմերին ոստիկանություն բերման ենթարկելով։
Նրա խոսքով՝ այս աղանդի քարոզիչների ագրեսիվ վարքագիծը պատահական չէ հիմա՝ պետությունը ներքին ցանցերով ջլատելու ռիսկ կա, մանավանդ, որ Եհովականների ուսմունքը քարոզում է բանակում չծառայելու, զենք չվերցնելու մոտեցում, իսկ ով կարող է ասել թե քանի քանի կյանքեր չեն փրկվել՝ արյան փոխներարկումը մերժող նրանց քարոզչության հետևան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը