30 03 2023

Ցորի զոհված զինծառայողների ծնողները պահանջում են քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ



Հակակոռուպցիոն կոմիտեում  մեկնարկել է 44-օրյա պատերազմում «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու, ինչպես նաև Գլխավոր դատախազության անգործության դեմ ներկայացված բողոքի քննությունը:  

Դատական նիստից հետո,  լրագրողների հետ զրույցում, ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն  ասաց, որ զոհված զինծառայողների ծնողների կարծիքով իրենց կողմից ներկայացված հաղորդման վերաբերյալ Գլխավոր դատախազությունը ցուցաբերել է անգործություն:  Նրա խոսքով՝  դատախազությունը որոշել է հաղորդումը կցել գեներալ Մոսվսես Հակոբյանի գործին. «Այդ երկու գործերը մեկ մյուսից էապես տարբերվում են, չեն վերաբերում նույն թեմային: Մեր հաղորդումը վերաբերում է նրան, որ Փաշինյանը հայտարարել էր՝ «կարող էր պատերազմը չլիներ և  5 հազար զոհերը չէին լինի, կլիներ նույն վիճակը՝  առանց զոհերի», այդ հանգամանքն է ծնողներին հիմք տվել հաղորդում ներկայացնելու»,-ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ