22 03 2023

Պն նախկին շենքից ՀՀ քաղաքացիներին հանում են, բայց օտաերկրացիների համար ապաստան են սարքում

Պն նախկին շենքից ՀՀ քաղաքացիներին հանում են, բայց օտաերկրացիների համար ապաստան են սարքում

ՀՀ-ում ապաստան հայցողների նոր կացարանի շինարարական աշխատանքները այս տարի կհասցվեն ավարտին: Կացարանը կառուցվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, նախատեսված է մինչեւ 120 ապաստան հայցողի համար: Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:

Օտարերկրյա քաղաքացիները, որոնք ՀՀ իշխանություններից փախստականի կարգավիճակ և ապաստան են հայցում, կարող են ժամանակավորապես բնակվել հատուկ կացարանում:

Ներկայումս ենթակառուցվածքները չեն բավարարում ապաստան հայցողների տարեկան հոսքին, որ կազմում է միջինում 250 անձ, իսկ 2022 թ-ին ցուցանիշը կազմել է 968:

Նոր կացարանի կառուցմամբ ՀՀ-ում ապաստան հայցողների պաշտպանությանն ուղղված ենթակառուցվածքների որակը նշանակալիորեն կբարելավվի: Կառուցապատման աշխատանքներն իրականացվում են Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի համակարգմամբ՝ Նիդերլանդների, Դանիայի և Գերմանիայի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ:

Շինարարության բյուջեն կազմում է 1.5 մլն դոլար: Շինարարության ավարտը նախատեսված էր ավելի վաղ, սակայն ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով հետաձգվել է: Շինությունը պատրաստ կլինի կահավորման և շահագործման մինչև տարեվերջ:

Հիշեցնենք, որ արդեն 1 ամիս է ՊՆ նախկին շենքի բնակիչներ՝ 150 ընտանիք դրսում է գիշերում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ