22 03 2023

Ձեր համար օրենքն արժեք չունի և ձեր վարքագիծը բոլշևիզմ է․ Գալստյանը՝ ՔՊ-ականներին



 «Հայաստան» խմբակցությունը ԱԺ քննարկմանն է ներկայացրել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով  ՍԴ դիմելու մասին  որոշման նախագիծը։

Նախագծի վերաբերյալ իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց․ «  Լավ կլիներ, որ Սեդա Սաֆարյանը ներկա լիներ, բայց խնդիրը ոչ այնքան Սեդա Սաֆարյանի մասին է, այլ՝  ԱԺ քաղաքական մեծամասնության մասին է,  ձե՛ր մասին, թե՝ որքան եք հարգում այն հսարակությանը, որ տվել եք խոստումներ, որքան եք հավատարիմ այն խոստմանը,  որ տվել եք հասարակությանը՝  կառուցելու օրենքի երկիր։

Ի՞նչ է մեր ցանկությունը․ մենք դատական ատյան չենք, որ որոշենք Սեդա Սաֆարյանի մասով տեխնիկական վրիպակ էր, արդյո՞ք շահույթ հետապնդել է թե՝ ոչ․ թող գնա ՍԴ և ՍԴ-ն որոշի օրենքի, որ պահանջներն են խախտվել , որքանով է իրավական և նույնքան՝ բարոյական Սեդա Սաֆարյանի գործունեությունը՝ որպես ՍԴ անդամի»։

Դիմելով իշխանական պատգամավորներին Գալստյանն ասաց․ « Ձեր համար օրենքն արժեք չունի և ձեր վարքագիծը բոլշևիզմ  է»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ