22 03 2023

Երկու օր ա՝ Վահանգն Ալեքսանյանը խոսում ա տուռնիկից, չեմ հասկանում էդ մարդու մոտ ի՞նչ ասոցիացիաներ ա առաջանում․ պատգամավոր



«Հայաստան» խմբակցությունը ԱԺ քննարկմանն է ներկայացրել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով  ՍԴ դիմելու մասին  որոշման նախագիծը։

Հարցի վերաբերյալ իր ելույթում խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց․

«Սեդա Սաֆարյանը, լինելով ՍԴ դատավոր, դեկտեմբերի 28-ին միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։  Զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչի իրավունքը  չունի։ Սա, ըստ էության, նույն կարգավորումն է, ինչը՝ ԱԺ պատգամավորների դեպքում է,  պետք է հրաժարվեր ձենռարկատիրական գործունեությամբ զբաղվելուց,  չի հրաժարվել , այստեղ տարբեր ժամկետներ են քննարկվում, ընդդիմադիրները մի կարծիքի են, իշխանականներն այլ կարծիքի են , բայց ամենազարմանալին իշխանական ատգամավորների ձևակերպումներն  են, որոնցով  իրենք փաստում են, որ Սեդա Սաֆարյանը թուլ է տվել օրենքի խախտում։  3 ձեևակերպում առանձնացրեցի՝  «մոռացություն», «անփութություն» , «տեխնիկակա խնդիր»,  իսկ իրավիճակը փորձեց ավելի գեղեցկացնել Սերգեյ Բագրատյանը՝  էմոցիոնալ հարցադրում հնչեցնելով՝ «ի՞նչ եք հետապնդում»։   Ու էս ձևակերպումներն անում են մարդիկ , ովքեր Հրայր Թովմասյանի նվիրած գրիչից մի ամբողջ լեգենդ են հյուսել»,-ասաց Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ