19 03 2023

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 49 500-ը

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 49 500-ը

Թուրքիայի հարավում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 49 589-ի, շաբաթ օրը հայտարարել է փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, հայտնում է Anadolu-ն։

Օքթայը մամուլի ասուլիսում ասել է, որ զոհվածների թվում են նաեւ 6807 օտարերկրյա քաղաքացիներ։

Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 եւ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում եւ հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ