15 03 2023

3 հոգով կայացնում են ԲՈՒՀ-ի ճակատագիրը՝ ցույց տալով, որ ամեն ինչի վրա թքած ունեն․ Բրյուսովի համալսարանի պրոռեկտոր



 «Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի նշանակումը հակասահմանադրական է»,-այս լրագրողների հետ զրույցում հայտարարեց համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։

 «Սահմանադրության համաձայն բուհերը ինքնավար են, ակադեմիական ազատություն ունեն և նման որոշումներ չի կարելի կայացնել դրսից, երեք անձով, որոնք ոչ մի կապ չունեն բուհի հետ: 5 ամիս է՝ մեր համալսարանը ապրում է ապօրինությունների շրջանակում, սա նույնպես ապօրինի որոշում է, մենք այն բնականաբար բողոքարկելու ենք, քանի որ նրանք մի շարք օրենքներ են խախտել այս նշանակումով: Սրանով իրենք խախտել են օրենքը, ըստ որի հոգաբարձուների խորհրդի մեջ պարտադիր 25 տոկոսը պետք է ուսանող լինի: Իրենք խախտել են «Հիմնադրամների մասին» օրենքը, որտեղ ժամանակավոր պաշտոնակատարի մասին բացարձակ ոչինչ  չկա գրված, չկա նման լիազորություն, որը տրված լինի ժամանակավոր խորհրդին»,– ասաց նա։

«Վարչապետը, երբ ընդդիադիր էր, հայտարարում էր, որ բուհերը պետք է անցնեն 100 տոկոս ինքնակառավարման․3 հոգով կայացնում են ԲՈՒՀ-ի ճակատագիրը՝ ցույց տալով , որ ամեն ինչի վրա թքած ունեն»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ