03 03 2023

Եթե ի վիճակի չես իմ հարցին պատասխանես ա՛յ ոչնչություն, ինչի՞ ես պաշտպանության նախարար․ հրդեհից զոհված զինծառայողի մայր․ Aravot.am



Aravot.am-ը տեսանյութ է հրապարակել՝  կից տեղեկացնելով ․

«Սիսիանի դիրքերում՝ 3700 մետր բարձրության վրա, որպես զորամաս տեղակայված վագոն-տնակում հրդեհից զոհված 19-ամյա ժամկետային զինծառայող, Ազատան գյուղի բնակիչ Պալյան Պողոսյանն այսօր բանակից պիտի զորացրվեր։ Հարազատները յոթ ամիս է՝ ոչ մի հստակ պատասխան չունեն դեպքի հանգամանքների մասին, քրեական գործը տեղում դոփում է, ծնողներին ոչ մեկը չի ընդունում ու նրանց բազմաթիվ «ինչուներին» չեն պատասխանում։ Այսօր զոհված զինվորի հարազատ-բարեկամները՝ ի նշան բողոքի, փակել էին Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածը՝ վարչապետից և պաշտպանության նախարարից պահանջելով գալ Ազատան։

Ճանապարհը բացելու հորդոր ներկայացնող ոստիկաններին ի պատասխան՝ Պալյան Պողոսյանի մայրը՝ Գալյա Այվազյանն, ասում էր․ «18 տարի թագավոր եմ պահել, տվել, պետությանը, ո՞ւր է իմ երեխեն։ Ծնողին լսելու ընդունակություն չունեն իրենք, որ հարց տաս, պատասխանեն քո հարցին։ Ես ընդամենը հարց ունեմ, ես ոչ մեկին չեմ վիրավորում, դու եթե ի վիճակի չես իմ հարցին պատասխանելու, ինչո՞ւ ես պաշտպանության նախարար, էսօրվա օրը ձևականորեն ելել-ընկել ես զորամասերը, ժողովրդի աչքին թո՞զ ես փչում, իմ տունը քանդեցիր, հերթով մյուսներին էլ կքանդե՞ս»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ