15 02 2023

Հայաստանը Թուրքիային օգնում է, ՔՊ-ական պատգամավորը՝ քննադատում



ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանում բնակվող քրդական համայնքի ներկայացուցիչները։ Նրանք հայտարարեցին, որ 24 տարի է, ինչ անարդարացիորեն պատիժ է կրում Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր և նախկին ղեկավար Աբդուլլահ Օջալանը, որը վերակենդանացրեց քրդերին ու սկսեց պայքարել նրանց ազատության համար։ Նամակ փոխանցեցին ՄԱԿ-ի գրասենյակին և կոչ արեցին ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա ազատ արձակի Աբդուլլահ Օջալանին։

Քրդական համայնքի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովն էլ նշեց, որ Թուրքիայի և Սիրիայի քրդաբնակ գրեթե բոլոր բնակավայրերը տուժել են ավերիչ երկրաշարժից, զոհերի ու վիրավորների շուրջ 90 տոկոսը քրդեր են, սակայն թուրքական իշխանությունները դիտմամբ անուշադրության են մատնել քուրդ ժողովրդին, չեն շտապում օգնել և դուրս բերել մարդկանց փլատակներից և չեն վերացնում երկրաշարժի հետևանքները։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ