07 02 2023

«Մալաթիայի» տոնավաճառն այսօրվանից նորից կգործի

«Մալաթիայի» տոնավաճառն այսօրվանից նորից կգործի

«Մալաթիայի» տոնավաճառն այսօր՝ փետրվարի 7–ին, վերաբացվել է։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասաց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

«Տոնավաճառի բոլոր տաղավարները վերաբացվել են։ Մենք հրդեհային անվտանգության տեսչական մարմնին դիմում էինք գրել, որ առավել հրդեհավտանգ թերություններն ուղղված են, իրենք էլ համաձայնեցին, փորձարկումներ արեցին, եւ տոնավաճառը վերաբացվեց։ Իրենք մեզ էլի ցուցումներ են տվել, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք»,- նշեց Ավետիսյանը։

Հիշեցնենք՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի  որոշմամբ՝ «Մալաթիա» տոնավաճառն փետրվարի մեկից չի գործում։ Անցած տարի իրականացված ստուգումների ընթացքում տեսչական մարմնի արձանագրած 17 խախտումներից 12-ն են վերացվել, մյուսների համար՝ տոնավաճառի տնօրենի խոսքով՝ երկար ժամանակ է պետք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ