30 01 2023

16 հոգով, մեկ շաբաթում, 20 տեղեկա՞նք են պատրաստել․ քաղաքապետը՝ եկամուտների վարչությանը



Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ , քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում,մեկ շաբաթվա կտրվածքով,  վարչական շրջանների կողմից եկամուտների  վարչություն է ներկայացվել 1133 անձի ժամկետանց պարտավորութունների վերաբերյալ տվյալներ։ Ընդ որում՝ Մալաթիա վարչական շրջանում՝  20-ը, Աջափյակում՝ 29-ը։

«Մալաթիան 20 անձի վերաբերյալ, քանի՞ հոգի աշխատող ունի եկամուտների վարչությունում»,-հետաքրքրվեց քաղաքապետը։ Ի պատասխան նշվեց, որ հիշյալ վարչական շրջանի եկամուտների վարչությունն ունի 16 աշխատակից։

« 16 հոգով 20 հատ տեղեկա՞նք են պատրաստել»,-արձագանքեց Հրաչյա Սագսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ