20 01 2023

Ապշած եմ այդ 680 հազարի վրա․ գնացին խաղաղություն մուրացողին ընտրեցին վարչապետ․ Գարիկ Գալեյան



 44-օրյա պատերազմում զոհվածների  ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Ակցիայի նպատակը սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ի միջադեպի դեպքով քննության խայտառակ դանդաղ ընթացքն է ու առերեսումների կասեցումը:

Ակցիայի ժամանակ զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսին հրավիրեցին ՔԿ՝ հանդիպման։ Հանդիպման ավարտից հետո զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, լրագրողների հետ զրույցում  մանրամասնելով, ասաց,  որ նախաքննություն է իրականացվում, նույն բաներն են ասում, նույն բառախաղերն են։

 «Ասեցի՝ Դուք հայ եք կոչվում մեր տղերքի շնորհիվ, եթե դու երեկոյան գնում ես տուն ու երեխայիդ պաչում ես, տականքներ, ես երեխուս նկարն եմ պաչում, ես ամեն օր Եռաբլուրում եմ, ամեն օր գնում եմ Եռաբլուր, հետո տուն։ Չեն հասկանում։ Համբերության բաժակը տեղ ունի, լավ չի լինելու։ Տականք Արգիշտին իր անգործությամբ տանում է նրան, որ կամաց-կամաց բոլոր տղաներին վերացնում են։ Հասկանում ենք ինչ են անում, բանակը քանդել են, կամաց-կամաց տղաներին էլ վերացնում են, դարպասներն էլ բացում են էլի, իրենց բարեկամն է, բա աղջիկներն ում հետ են ամուսնանալու»,- նշեց Գալեյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ