20 01 2023

Ախր դա շենքի նման էլ չէր․ գոմի էր նման, ոչ թե զորամասի. զոհվածի մայրը՝ հրդեհված զորանոցի մասին



 44-օրյա պատերազմում զոհվածների  ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Ակցիայի նպատակը սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ի միջադեպի դեպքով քննության խայտառակ դանդաղ ընթացքն է ու առերեսումների կասեցումը:

Զոհված զինծառայողներից մեկի մայրը մտահոգություն հայտնեց, որ ամենուր անպատժելիություն ու ամենաթողություն է՝ որպես օրինակ հատկանշելով երեկվա դեպքը։  

«Եթե ժամանակին պատժվեին մեղավորները, ապա չէր լինի զինվորների կացարանում երեկվա ողբերգական հրդեհը, չէին լինի 15 զոհերը»,-ասաց նա։

Զոհվածի մայրը  ցավով նշեց՝ զոհված զինծառայողների շարքերն անընդհատ համալրվում են: 

«Ախր դա շենքի նման էլ չէր, այդ ճաղավանդակներով լուսամուտները... դա գոմի էր նման, ոչ թե զորանոցի: Չեմ հասկանում, տպավորություն է, որ հատուկ արած լինեն, բայց դա ավելի շատ գոմի էր նման: Ես ապշած եմ ու խոսքեր չունեմ»,-ասաց զոհված զինծառայողի մայրը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ