16 01 2023

Ուզում եմ հասկանալ ՀՀ գրանցված ընկերությունների արգելքի առեղծվածը, ոչ թե՝ Բերմուդյան եռանկյան․ Խաչատրյանը՝ փոխնախարարին



«Աերոֆլոտի» բոլոր բորտերը մինչև վերջերս  գրանցված էին  Բերմուդյան կղզիներում, չվերթներ էին իրականցնում։ Ընդունված պրակտիկա է»,- ԱԺ-ում քննարկման ժաման ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարր տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Արդեն ելույթի իր խոսքում  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձագանքեց , որ ուզում է հասկանալ ՀՀ գրանցված ընկերությունների արգելքի առեղծվածը, այլ ոչ թե Բերմուդյան եռանկյան առեղծվածը կամ այլ առեղծվածներ։

«Աերեֆլոտը ինչի է գնացել, գրանցվել  Բերմուդյան եռանկյունու հենց մեջտեղում կամ գագաթներից մեկի վրա, չգիտեմ,  ենթադրում եմ, որ հարկային արտոնությունների խնդիր կա։ Հայկական գրանցում ունեցող  օդանավերն արգելվել են՝ անվտանգության առումով  վատ համբավի պատճառով։  Կոնկրետ ասեք՝ ինչն է  եղել պատճառը և ինչ ակնկալիքներ ունենանք»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ