26 12 2022

Ստեփանակերտում կարատեի մարզիկների մասնակցությամբ ֆլեշմոբ է տեղի ունեցել. «Արցախպրես»

Ստեփանակերտում կարատեի մարզիկների մասնակցությամբ ֆլեշմոբ է տեղի ունեցել. «Արցախպրես»

«Արցախպրես»-ը գրում է․

Նախօրեին՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում ավելի քան 700 արցախցի կարատեիստի մասնակցությամբ տեղի է ունեցել ֆլեշմոբ՝ Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի անհապաղ բացման պահանջով։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Առուշանյանն ասել է, որ ֆլեշմոբին մասնակցել են Արցախում գործող կարատեի բոլոր ձևերի մարզիկները։

«Մեր նպատակն է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մեր մեջ կա ուժ, հզորություն ու պայքար։ Արցախը չի հանձնվել և շարունակելու է պայքարը»,-նշել է Ա. Առուշանյանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ