Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է.
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական-քրեական հետապնդում։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի համար, այն է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»։
Ըստ մեղադրանքի՝ կոնկրետ արարքը դրսևորվել է ֆեյսբուքում հետևալ ստատուսը գրելով․ «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»։
Քրեական գործի (խեղկատակության) մանրամասները մի կողմ թողնելով՝ միայն նշեմ, որ գործով հայտարարվեց ավարտ, սակայն մինչ այժմ պարզ չէ, թե ո՞վ է այն անձը կամ անձանց խումբը, ում ռասայական, ազգային, էթնիկ կամ այլ հայացքներով կամ անձնական կամ եսիմինչ հատկանիշներով պայմանավորված իբրև թե գրվել է ստատուսը։
Լուրջ կասկածներ ունեմ, որ ըստ քրեական հետապնդում իրականացնող մարմնի՝ այդ անձանց խումբն ադրբեջանցիներն են․․․
Հ․Գ․ Գևորգ Էմին-Տերյանի պաշտպանությունն իրականացնում է մեր գրասենյակը։ Լրագրողներին՝ հարցերի դեպքում դիմել փաստաբան Վաչե Սիմոնյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը