02 02 2017

Վարչապետի հանձնարարականները



ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 2-ին` կառավարության հերթական նիստը սկսելուց առաջ, տվեց հերթական հանձնարարականները:

Նա մասնավորապես նշեց, թե շատ կարևոր է ՀՀ կառավարության կողմից ՀՀ քրեական օրենսգրքում՝  հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմի հստակեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը և առաջարկեց  ՀՀ իրավապահ մարմիններին, հնարավորինս խուսափել միջամտելու տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը, և հարկադրական միջոցներ ձեռնարկել միմիայն ծայրահեղ դեպքերում:

Կարեն Կարապետյանը  հանձնարարեց 50 տոկոս և ավելի պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերով (բաժնեմասով) ընկերությունների տնօրեններին՝   երկշաբաթյա ժամկետում կազմել 2017 թվականի գործարար ծրագրերը, որտեղ պետք է ներառվեն մի շարք տեղեկություններ, որոնք վարչապետը մանրամասն շարադրեց:

Հաջորդ հանձնարարականը վերաբերում էր կրթական համակարգին, և Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր՝ կատարելով գործառույթների և կառուցվածքի համապարփակ վերանայում:

Արդարադատության նախարարին էլ վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել քրեակատարողական համակարգին վերապահված որոշ գործառույթներ:

Մանրամասն` տեսանյութում.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ