21 11 2022

Աննա Հակոբյանին թվում է, թե ինքն իրավասու է առանց ինձ հարցնելու իմ ընտանիքի նկարները տեղադրի․ զոհվածի հայր



 «Ես խոսել եմ իր որդու հետ, Աշոտի, իր բառերից ելնելով՝ հասկացվեց, որ Աննային թվում է, թե ինքն իրավասու է առանց ինձ հարցնելու իմ ընտանիքի նկարները տեղադրի ու ինչ-որ անիմաստ աբսուրդ տեքստ գրի»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում իր ընտանիքի անդամների լուսանկարի հրապարակմանն ու կից արված գրառմանը:

«Ես իր բառերն եմ ասում. «ես ոչ մի վատ բան չեմ գրել, ես մեծարում եմ քո որդուն», իմ պատասխանը հետևյալն էր. «դու իրավունք չունես ոչ մեծարելու, մանավանդ՝ ոչ էլ պախարակելու»,- ասաց զոհվածի հայրը:

Նա նշեց, որ պատրաստվում է որոշ քայլեր իրականացնել, սակայն ավելին չմանրամասնեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ