21 11 2022

Նայում ես լրահոսն ու ապշում․ Ավետիք Իշխանյան

Նայում ես լրահոսն ու ապշում․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը գրում է․

ՄԱՐԴ ԿԱՐՈՂ Է ԺՊՏԱԼ, ԺՊՏԱԼ ԵՎ ՍՐԻԿԱ ԼԻՆԵԼ

Ուիլյամ Շեքսպիր

Նայում ես լրահոսն ու ապշում։ Ռուս-ուկրաինական պատերազմում զոհվում են հազարավոր զինվորներ, խաղաղ բնակիչներ, դժբախտանում ընտանիքներ, ավերվում բնակավայրեր։ Եվ այս ամենի ֆոնին Ուկրաինայի նախագահ Զելինսկին դեմքի երջանիկ արտահայտությամբ, լայն ժպիտը դեմքին ընդունում է եվրոպական բարձրաստիճան հյուրերին․․․

․․․Բայց,ինչու եմ զարմանում։ Արդեն երկու տարուց ավելի ապրում ենք մղձավանջում։ Պատերազմում կորցրեցինք հազարավոր կյանքեր, բնակավայրեր, միայն այս տարի, երկու ամիս առաջ՝ հարյուրավոր զոհեր, լքված, ավերված բնակավայրեր։ Եվ այս ամենի վրա թքած ունի Հայաստանի իշխանություն կոչվածը։ Վարչապետ կոչեցյալը, երջանիկ ժպիտով փարվում է այլ երկրների ղեկավարների հետ, ընթրում մեր թշնամու հետ։ Վարչապետուհի լեդի Մակբեթը, ում համար ոչինչ են հայրենիքի համար զոհվածները երջանիկ վոյաժներ է անում աշխարհի շուրջ, ժպտերես լուսանկարներ հրապարակում։ Սահմանների պատասխանատու պաշտպանության նախարար կոչեցյալը, շքեղ հարսանիք անում և նույնպես երջանիկ ժպիտով պատվիրակություններ ընդունում։ Իսկ Երևանի քաղաքապետքարանը պատրաստվում է շուքով նշել Ամանորը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ