14 11 2022

Ուխտավորները խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք

Ուխտավորները խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք

Ռուս խաղաղապահների աջակցությամբ ուխտավորներն այցելել են Ամարաս վանական համալիր։ Այս մասին ասված է Ռուսական խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ ուխտավորներն այցելել են Ամարաս հնագույն վանական համալիր, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում՝ սահմանազատման գծի մոտակայքում։

Ամարասի վանքը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է, որը գտնվում է Մարտունու շրջանում։ Միջնադարյան Հայաստանում Ամարասի վանական համալիրն ուներ կրոնական ու մշակութային հայտնի կենտրոնի կարգավիճակ», - ասված է հաղորդագրության մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ