Նիկոլ Փաշինյանը, արձագանքել է Իլհամ Ալիևի այն հայտարարություններին, որոնք հնչեցրել է՝ ի պատասխան Փաշինյանի՝ երեկ կառավարության նիստում ունեցած ելույթին։
Թվիթերի իր էջում Փաշինյանը գրում է.
«Նախագահ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու պայմանւ։
Բավականին տարօրինակ է, որ նա մեղադրում է Հայաստանին փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ»։
Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում ելույթ ունենալով՝ Ալիևը հայտարարել է. «Այսօր մենք գտնվում ենք ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ հայրենի հողերում։ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնավարությունը հմատեղ հռչակագրերով, որոնք ընդունվել են հոկտեմբերին Պրահայում ու Սոչիում։ Սա ցույց է տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում»։
In his latest speech, president Aliyev flagrantly violated the agreement on refraining from the threat or use of force, stipulated in Sochi trilateral statement. Oddly enough, he accuses #Armenia of violating mutually agreed statements!
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) November 11, 2022
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը