Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ներկայացնում է «Որոնում» ծառայությունը: Ծառայության գործունեությունն ուղղված է բնակչության տեղաշարժի արդյունքում կազմալուծված ընտանիքների վերամիավորմանը, պատերազմների, աղետների և հակամարտությունների հետևանքով անհայտ կորածների որոնմանը և զոհվածների շիրիմների վայրը հաստատող փաստաթղթերի հայտնաբերմանը, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում տարհանված, գերության մեջ և հարկադիր աշխատանքային գաղութներում գտնվելու փաստը հաստատող փաստաթղթերի որոնմանը և հատկացմանը:
Հայկական Կարմիր խաչի ընկերության «Որոնում» ծառայությունը տարեկան ստանում է մոտ 40-50 հայտ, որոնց մեծամասնությունը փակվում է դրական արդյունքով:
Ընկերությունն այժմ հայցում է լրատվամիջոցի աջակցությունը որոնման աշխատանքների անցկացման գործում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը