Որևէ երկիր չկա, որ խնդիր չունի: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով պարենային անվտանգությանը:
«Պարենային անվտանգության հարցը բոլոր երկրների, եթե ոչ համար մեկ, ապա գլխավոր խնդիրներից է, որ պետք է լուծել: Դուք տեսնում եք, որ խնդիրները չեն քչանում, ցորենի միջանցքը փակվեց վերջին իրադարձությունների հետ կապված, և բազմաթիվ աղքատ երկրներում խնդիրը շատ սուր է դրված»:
Հարցին հնարավոր է՝ ալյուրի դեֆիցիտ լինի, Քերոբյանը պատասխանեց. «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ խնդիրը չառաջանա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը