04 10 2022

ՔՊ-ական պատգամավորը Նիկոլ Փաշինյանին չի կարդում



ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ծանոթ չէ Նիկոլ Փաշինայնի ընտանեկան թերթի հրապարակմանը, ըստ որի գաղտնազերծվել էր Ադրբեջանի առաջարկած հինգ կետերը:

Հարցին՝ որո՞նք են Ադրբեջանի հետ բանակցություններում ՀՀ կարմիր գծերը, Խաչատրյանը պատասխանեց. «ՀՀ սուվերենությունը առաջին կարմիր գիծն է, որից հետո կարմիր գիծ չկա: Մնացածը դիվանագետներին հարցրեք»

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթը, որի գլխավոր խմբագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է, հղում անելով «հավաստի աղբյուրին» և ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության, ներկայացրել է Ադրբեջանի պահանջները Հայաստանից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ