30 09 2022

Արկադի Բարսեղյանի հրամանատարությամբ հրետանային մարտկոցը ճնշել է հրետանու կրակային դիրքերը՝ հասցնելով մեծաթիվ կորուստներ

Արկադի Բարսեղյանի հրամանատարությամբ հրետանային մարտկոցը ճնշել է հրետանու կրակային դիրքերը՝ հասցնելով մեծաթիվ կորուստներ

2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումների նախահարձակ գործողությունների ընթացքում N զորամասի դիվիզիոնի Դ-30 հրետանային մարտկոցը՝ կապիտան Արկադի Իշխանի Բարսեղյանի հրամանատարությամբ, զբաղեցրել է կրակային դիրքեր, անցել մարտական խնդրի կատարմանը և, հակառակորդի կրակը վերցնելով իր վրա, ապահովել է մյուս ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրից անվտանգ դուրսբերումը դեպի կիրառման շրջաններ, տեղաշարժն ու բացազատումը:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ռազմական գործողությունների ընթացքում հրետանային մարտկոցը դիպուկ կրակով բազմիցս կասեցրել է թշնամու գրոհային խմբերի և ռազմական տեխնիկայի առաջխաղացումը, ճնշել հրետանու կրակային դիրքերը՝ հասցնելով մեծաթիվ կորուստներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ