29 09 2022

Պարգևավճարների հաշվին աշխատավարձ կբարձրացնեն



Կառավարության այսօրվա նիստում հաստատված 2023թ-ի պետական բյուջեի նախագծով 21 մլրդ լրացուցիչ գումար է նախատեսվել հանրային հատվածի աշխատողների աշխատավարձերի ավելացման համար: Այս մասին բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այսօր պետական համակարգում եկամտի 2 հիմնական մոտեցում է գործում. բազային աշխատավարձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձը և պարգևավճարները։ Նախատեսվող փոփոխությունը վերաբերում է բազային աշխատավարձի ավելացմանը, որը ընկած է ընդհանուր աշխատավարձերի հաշվարկման հիմքում և ներկայումս սահմանված է 66 140 դրամի չափով: Փոփոխված համակարգում բազային աշխատավարձը կսահմանվի 83 200 դրամ: Այս աշխատավարձի բարձրացումը որոշ չափով փոխհատուցվելու է պարգևավճարների և հավելավճարների համար հատկացվող ընդհանուր գումարը վերաբաշխելու եղանակով: 2023-ին ավելի քիչ պարգևավճարներ և հավելավճարներ են լինելու»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ