27 09 2022

Պլանավորված պարտություն. Օր 1



Ուղիղ երկու տարի առաջ՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության վրա, ու սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, որը ձգվեց 44 օր։

Պատերազմի ամբողջ ընթացքի, մարտադաշտում և դիվանագիտության մեջ կատարվողի մասին շատ բան լայն հանրությանը հայտնի չէ, որովհետև պատերազմն ընթացավ «ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ» բթացնող հայտարարությունների ներքո, արգելվեցին հրապարակումները, տուգանքի արձանագրումների տակ լռեցվեց մամուլը, և սկսեցին միայն պաշտոնական տեղեկություններ ողողել համացանցը։ Բթացվեց հանրության զգոնությունը։ Եվ այն պահին, երբ ժողովրդին թվում էր, թե հայկական ուժերը ազատագրել են նաև Դաշտային Ղարաբաղը, անսպասելիորեն հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Արցախի անունից ստորագրում է կապիտուլյացիա, որով հանձնում է անգամ այն ինչը մեր զինված ուժերը արյունով պահել էին։

«44 օրյա․ պլանավորած պարտություն»․ այսպես է կոչվում Yerevan.Today-ի նախագիծը, որում ներկայացնում ենք պատերազմի 44-օրյա ողջ ընթացքը՝ այն ամենը, ինչ մատուցվում էր հանրությանը՝ լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական, զինվորական գործիչների վրա ճնշում բանեցնելով, որպեսզի իրականությունը թաքցվի հանրությունից։

Պատերազմի յուրաքանչյուր օրը կներկայացնենք մեկ տեսանյութով։ Տեսանյութում է, այն ամենն է ինչ տեսել և ապրել ենք այդ օրերին՝ պաշտոնական հրապարակումներով և փոքր մասն այն ամենի, ինչը թաքցվում էր հանրությունից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ