26 09 2022

Հրաձգություն Իժևսկի դպրոցում. զոհվել է 6 մարդ, կա 20 վիրավոր



Իժեւսկի դպրոցում հրաձգության հետեւանքով զոհվել է պահապանը, երեխաների շրջանում կան զոհեր եւ վիրավորներ, երկուշաբթի տեղեկացրել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Իժեւսկի թիվ 88 դպրոցում առայժմ անձը չպարզված մեկը թափանցել է դպրոց, սպանել պահակին, սա արդեն հայտնի է։ Կան զոհեր եւ վիրավորներ երեխաների շրջանում»,- ասել է Բրեչալովը։

Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկություն էր ստացել Իժեւսկի թիվ 88 դպրոցում հրաձգության մասին։ Անհապաղ դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցները։

Դպրոցը գտնվում է Իժեւսկի կենտրոնում, քաղաքապետարանից ոչ հեռու։ Այնտեղ այժմ սովորում է 982 աշակերտ, աշխատում 80 ուսուցիչ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ