24 09 2022

«Վերին Լարս» անցակետում 2300 մեքենայից բաղկացած հերթ է գոյացել

«Վերին Լարս» անցակետում 2300 մեքենայից բաղկացած հերթ է գոյացել

Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» սահմանային անցակետով Վրաստան մուտք գործելու համար հերթ է կանգնած մոտ 2300 մեքենա։ Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ն խորհուրդ է տվել չլքել Ռուսաստանը Վերին Լարսով: Նրանք նաև հայտնել են, որ ուժեղացրել են սահմանին հերթապահող Ճանապարհային պարեկային ծառայությունը, գրում է kommersant.ru-ն։

Ռուսաստանից Վերին Լարսով ելքի խցանում է ձևավորվել սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո։ Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 20-ին ավտոմեքենաների կուտակումներ չեն նկատվել։ Սեպտեմբերի 23-ին Վրաստան մուտք գործելու համար սահմանը հատելու հերթագրված էր մոտ 2000 մեքենա։ Վերջին մի քանի օրերի ընթացքում կտրուկ թանկացել են նաև Ռուսաստանից թռիչքների ավիատոմսերը, իսկ ռուսական օդանավակայաններում տղամարդկանց կուտակումներ են եղել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ