22 09 2022

«Սուրմալու»-ի մասնակի փլուզումից հետո երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, մեկի վիճակը գնահտվում է բավարար

«Սուրմալու»-ի մասնակի փլուզումից հետո երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, մեկի վիճակը գնահտվում է բավարար

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրդեհի հետևանքով վնասված շինությունը մասնակի փլուզումից հետո երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, մեկի վիճակը գնահտվում է բավարար։

Հիշեցնենք, որ երեկ փլուզվել է կիսաքանդ շինության պատը (մոտ 40 քմ), ինչի հետևանքով վնասվածքներ էր ստացել երեք քաղաքացի։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած (Կ․ Հ․, ծնված 1989 թ․, Տ․ Մ․, ծնված 1996 թ․ և Է․ (տվյալները չի հաջողվել պարզել)) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Փլուզման հետևանքով վնասվել է «Mercedes-Benz E200» ավտոմեքենան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ