12 09 2022

Չափազանց կարևոր է մարդկանց բացատրել, թե ինչպես ենք տեսնում Հայաստանի փրկությունը․ Արծվիկ Մինասյան



«Ակնհայտ է, որ ընդդեմ դավաճանների քաղաքացիների թիվը չափազանց շատ է, որոնք «Դիմադրության շարժման» շրջանակներում ակտիվորեն դուրս էին գալիս փողոց, սակայն շատ կարևոր է այս քաղաքացիների մոտ ձևավորել  վստահություն, որ իշխանափոխությունից հետո Հայաստանն ու Արցախը վերականգնելու են իրենց արժանապատվությունը,  գալու է  իշխանության մի ազգային հավաքական, որը գիշերուզօր մտածելու է մեր պետականության հզորացման մասին»,-  ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝  «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ։

Արծվիկ Մինասյանը նշեց,  որ իբրև  ընդդիմադիր խմբակցություններ իրենք փորձել են առաջ տանել իրենց գաղափարները, հանդես են եկել տարբեր նախաձեռնություններով ու առաջարկներով, բայց հանրությունը տեր չի դարձել այդ առաջարկներին ու գաղափարներին. «Հետևաբար, պետք է բացատրենք հանրությանը, դետալացված ներկայացնենք ամեն բան: Մեր պայքարը չի կարող արդյունք ունենալ, եթե մեր քաղաքացիների, մեր ժողովրդի աչքերը մինչև վերջ չեն բացվել, որ սա իշխանության համար պայքար չէ, սա հայրենիքի փրկության պայքար է»,-ասաց Արծվի Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ