12 09 2022

Առաքիչները չեն կարողանում ապրանք բերեն, մեր բիզնեսը տուժում է՝ փողոցների փակ լինելու պատճառով․ «Փեթակ»-ի աշխատակից



«Ամեն անգամ անցնելիս  տեսնում ենք, որ մենակ ոստիկաններն են նստած, բայց որևէ գործողություն չի արվում Սուրմալուի հատվածում։ Ուղղակի իմանանք մինչև ե՞րբ, այդ ամենից մեր բիզնեսը տուժում է ։ Առաքիչները չեն կարողանում ապրանք բերեն , քանի որ փողոցները փակ են․ գալիս են շրջանցում են չեն մտնում Փեթակ »,-այս մասին ասաց «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներից՝  լրագրողների հետ զրույցում։

Ի դեպ,  «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներն իրենց եռօրյա  գործադուլը շարունակել  են  կառավարության շենքի դիմաց։ Սուրմալուի պայթյունից հետո  Քրիստափորի փողոցի մի հատվածի երթևեկությունը փակ էր, օգոստոսի 23-ից միակողմանի բացվեց: Մինչդեռ առևտրականները պնդում են,  որ  փողոցի միակողմանի փակ լինելու  պատճառով Փեթակում և Սուրմալուի գործող հատվածում առևտուրը շատ բարդ է իրականացնել, ինչից տուժում են աշխատակիցները։  Կառավարության դիմաց հավաքված առևտրականները՝  Փաշինյանի հետ հանդիպելու, իրենց խնդիրերը տեղ հասցնելու   պահանջով էին եկել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ