Հունիս ամսվան ունեցել ենք ռեկորդային թվով աշխատատեղեր, դա ավելի շատ է, քան մինչև քովիդը եղած ժամանակահատվածում: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ որ երկնիշ տնտեսական աճ ենք ցույց տալիս, բայց բազմաթիվ տնտեսագետներ նշում են, որ Հայաստանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ ավելի աղքատանում և երկնիշ տնտեսական աճը չի ազդել, որպեսզի սոցիալական խնդիրները նվազեն, Քերոբյանը պատասխանեց.
«Բարձր տնետսական աճը սովրաբար բերում է բարձր գնաճ, բայց այս տարի մենք ունենք բարձր գնաճ ոչ միայն բարձր տնտեսական աճի պատճառով, այլ նաև համաշխարհային գների բարձրացմամբ, նաև զբոսաշրջիկների կողմից առաջացած բարձր սպառման պատճառով: Ինչպես գիտեք՝ բարձր տնտեսական աճից սովորաբար օգտվում է հասարակության մի խավը, իսկ բարձր գնաճն առաջինը հարվածում է այլ՝ ավելի խոցելի խավին»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը