Ավտոկայանատեղիներում մեքենաների կայանումն արգելող արկղեր, փայտե և երկաթե կոնստրուկցիաներ. Երևանի քաղաքապետարանը հասարակական կարգի պահպանության ծառայության միջոցով շարունակում է ստուգայցերը՝ քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում կայանատեղիներում դրված կանգնակները հեռացնելու համար:
Տնտեսվարողների անօրինական գործունեության հետևանքով հաճախ խաթարվում է քաղաքի երթևեկությունը: Հայտնաբերվող կանգնակները տեղում դուրս են բերվում:
Խնդրի լուծման նպատակով շրջայցերը լինելու են շարունակական:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը