19 08 2022

Պայթյունի ձայն է լսվել…Մենք շատ հեռու կանգնած ենք. Մասիսի փոխքաղաքապետ. 168.am

Պայթյունի ձայն է լսվել…Մենք շատ հեռու կանգնած ենք. Մասիսի փոխքաղաքապետ. 168.am

168․am-ը գրում է․

«Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ զինված անձը ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք, նռնակ է նետել Մասիսի քաղաքապետի աշխատասենյակից և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում:

168.am-ի հետ զրույցում Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը հաստատեց տեղեկությունը։

«Անձը ներխուժել է քաղաքապետարանի վարչական շենք։ Ասում են` զինված է, պայթյունի ձայն է լսվել։ Ոստիկանությունը գործողություններ է անում, մենք էլ շատ հեռու կանգնած ենք»,-ասաց Մասիս քաղաքի փոխքաղաքապետը։

Ըստ նրա` ներսում գտնվում է մեկ անձ, ով ներխուժել է քաղաքապետարանի շենք, և պահակը։

«Պահակի հետ հեռախոսազրույց ենք ունեցել։ Նորմալ է իր հետ ամեն ինչ։ Առաջին հարկում է գտնվում։ Այս պահին իրավիճակի վերահսկողությունը ուժային կառույցների ձեռքում է»,-ասաց Նորայր Հակոբյանը` հավելելով, որ չգիտեն` ով է ներխուժել քաղաքապետարանի շենք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ