19 08 2022

Պահպանենք Լաչինի միջանցքը․ Ստեփանակերտում ակցիա են իրականացրել

Պահպանենք Լաչինի միջանցքը․ Ստեփանակերտում ակցիա են իրականացրել

 Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Հայաստանն Արցախի հետ կապող գործող ճանապարհը պահելու պահանջով բողոքի ակցիա է տեղի ունեցել։

Ակցիայի մասնակիցների ձեռքում պաստառներ են՝ «Պահպանենք Լաչինի միջանցքը», «Կանգնեցրե՛ք Ադրբեջանի ագրեսիան» գրություններով։ 

Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանն իր ելույթում նշել է, որ մինչև բոլոր  ենթակառուցվածքները չփոխադրվեն նոր երթուղի, մինչև վստահ չլինենք նոր ճանապարհի որակի վրա, գործող ճանապարհը չպետք է զիջել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ