19 08 2022

Արցախի ԱԽ քարտուղարը խաղաղապահներից պահանջել է արգելել ադրբեջանցի լրագրողների մուտքը

Արցախի ԱԽ քարտուղարը խաղաղապահներից պահանջել է արգելել ադրբեջանցի լրագրողների մուտքը

Արցախի ԱԽ քարտուղարը ռուսական զորակազմի հրամանատարից պահանջել է արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում ադրբեջանցի և այլ երկրների զլմների մուտքը

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը։

Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԽ գրասենյակը՝ նշելով, որ Արցախից պատասխանել են՝ անդրադառնալով, մասնավորապես, հանրապետության Քաշաթաղի շրջանում ադրբեջանական լրագրողների գործունեությանը վերաբերող հարցին։

Հիշեցնենք, որ ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվամիջոցի խմբագիրը ռուս սահմանպահների ուղեկցությամբ այցելել է Բերձոր, Աղավնո, ներակայցել միջազգային կազմակերպության ներկայացուցիչ ու զրուցել Աղավնոյի գյուաղեպտի, այնտեղ գտնվող հայաստանցիների հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ