19 08 2022

Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում. Դավիթ Բաբայան

Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը գրում է.

«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացները, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։

Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով։

Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում: Բայց, առանց այդ գործընթացների միջով անցնելու, որը մի տեսակ «քիմիաթերապիա» է, բուժումը և ապաքինումը անհնար է։

Այստեղ գլխավորը հավատի ամրապնդումն է, հայրենասիրությունը, պրոֆեսիոնալիզմը և բոլոր տեսակի տականքներից հեռու մնալը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ